Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա դիմում է աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին
Ապրիլի 29, 2025

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա դիմում է աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին

By Փետրվարի 19, 2025 66

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի.

«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ես ու իմ այստեղի փաստաբան Աբրահամ Բերմանը փորձել ենք դատարանին հասանելի դարձնել, որ ինձ համար չափազանց կարևոր է, որպեսզի «դատաքննությունը» լինի օբյեկտիվ, ոչ թե իմիտացիոն բնույթ կրի:

Ցավոք, հենց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղված է իմ դեմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության և քաղաքական մասնակցության իմ իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները:

Չնայած, որ Ադրբեջանը հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին անդամ, այս գործընթացն իրականացվում է բոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝

1. Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը:

2. Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված այսպես կոչված «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր:

3. Ինձ ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Այդ «փաստաթղթի» թարգմանության մեջ անգամ թույլ են տրված այնպիսի սխալներ, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքների էությունը:

4. Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ և հասանելիություն ունենալ գործի նյութերին:

5. Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:

6. Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար: Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է:

Այս «դատաքննությունը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի:

Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց:

Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝

Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել»։

Ռուբեն Վարդանյան
19 փետրվարի, 2025թ.

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր գործողությունների համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել. Amnesty International

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին կրակոցներ են հնչում հինգերորդ գիշերը շարունակ

Հնդկաստանը պլանավորում է փակել օդային տարածքը Պակիստանի համար

Ատելության խոսքն անթույլատրելի է. Արդարադատության նախարարությունը հանրային իրազեկման արշավ է մեկնարկել

Իրանն առաջարկել է եվրոպական երկրների հետ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ. Reuters

Պուտինը ժամանել է Վոլգոգրադ. կկայանա հանդիպում Լուկաշենկոյի հետ

Իրանում հրավառ նյութեր և վառոդ արտադրող ընկերությունում պայթյուն է տեղի ունեցել․ կա 2 զոհ

15 մլն դրամ՝ մինչև 18 տարեկան տղաների ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար․ նոր նախաձեռնություն

ԱՊՀ գրեթե բոլոր երկրների ղեկավարները Հաղթանակի օրվա առթիվ կմեկնեն Մոսկվա

Արայիկ Հարությունյանը 5 տարի առաջ գրավադրել էր Արցախի ներկայացուցչության շենքը․ Այն անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը

Սահմանապահ զինվորին ինքնասպանության հասցնելու գործով 1 անձ ձերբակալվել է

Հերթական դատապարտյալն է մահացել․ ի՞նչ է կատարվել ՔԿՀ-ում

Կառավարությունն ընդունել է մեր բոլոր պահանջները, վրանը հանելու ենք. արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Վրաստանը և Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, և պետք է մեր հարաբերությունները կառուցել այդ շահերի վրա. Փաշինյանը՝ Կավելաշվիլիին

Վենսը զգուշացրել է Ուկրաինային