Print this page

Ովքեր են իրականում մասնակցել Մյունխենում Փաշինյանի հետ հանդիպանը և ովքեր մերժել նրան

By Փետրվարի 17, 2025 61

Գերմանահայ Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը ֆեյսբուքյան իր էջում  տեղեկություններ է հայտնել, թե ովքեր են իրականում մասնակցել Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպանը և ովքեր մերժել նրան։

«Հանդիպումին չէին մասնակցել ոչ Հայոց Թեմը, ոչ16 եկեղեցական միություններից մեկը, ոչ էլ Գերմանահայ Կեդրոնական Խորհուրդը կամ  անդամ համայնքի կազմակերպություններից որեւէ մեկը։

Բացակա էին նաեւ Հայաստանի Հիմնադրամը, Հայ Իրավաբանների միությունը, Հայ Բժիշկների միությունը, Հայ Մասնագետների միությունը, Հայ Գործարարների միությունը, Հայ Ընդհանուր Բարեգործական միությունը, Հայ Ակադեմիականների միությունը, Հայ Օգնության միությունը, Հ.Մ.Ը.Մ.-ը, Հայ Երիտասարդական տարբեր միությունները, եւ այլ կազմակերպություններ։ Չկար մեկ ճանաչված անձնավորություն կամ մտավորական: Մյունխենի Հայ միության նոր ընտրված վարչությունից ներկա է եղել միայն մեկ անդամ»,-գրել է նա :

Rate this item
(0 votes)

Latest from Live24