Print this page

Փաշինյանը գտել է «ինչպե՞ս ԱՄՆ–ն կարող է օգնել Հայաստանին» հարցի պատասխանը

By Փետրվարի 04, 2025 34

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում «Save Armenia»–ի կազմակերպած ընդունելության ժամանակ հայտարարել է, թե որն է ԱՄՆ–ի կողմից Հայաստանի Հանրապետությանն աջակցելու ամենաարդյունավետ տարբերակը։

«Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից այն է, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառվի։ Իհարկե, մենք խթանում ենք ազատություններն, այդ թվում` կրոնական ազատությունը, բայց գիտեք, ես կարծում եմ` մարդկանց ազատությունները պաշտպանելու լավագույն գործիքը կայուն խաղաղությունն է, որովհետև կոնֆլիկտային միջավայրն ամենահարմար միջավայրն է մարդու բոլոր հնարավոր իրավունքները խախտելու համար»,– նշել է վարչապետը։

Նրա խոսքով` տարածաշրջանն ընդհանուր առմամբ չափազանց բարդ է` լի խորը պատմական հակադրություններով, որոնք նաև այսօր են արտացոլվում։ Փաշինյանը նշել է` այժմ պետք է այնպիսի օրակարգի վրա կենտրոնանալ, որը հեռանկար կբացի ապագայի համար։

Խոսելով ժողովրդավարության մասին` նա շեշտել է, որ հիմա Հայաստանը ձգտում է դեպի ժողովրդավարություն, որը պետք է խորացնել և դնել ինստիտուցիոնալ հենքի վրա։

Rate this item
(0 votes)

Latest from Live24