Սիրիայի նախագահը խոստացել է վերահսկողության տակ վերցնել երկրի բոլոր տարածքները
Հունիսի 29, 2025

Սիրիայի նախագահը խոստացել է վերահսկողության տակ վերցնել երկրի բոլոր տարածքները

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան, իր առաջին ելույթում հայտարարել է անցումային կառավարության ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, ինչպես նաև խոստացել է վերահսկողության տակ վերցնել երկրի ողջ տարածքը, այս մասին փոխանցում է kommersant.ru-ն։

«Առաջիկա ժամանակաշրջանում մենք կկենտրոնանանք մի շարք առաջնահերթ խնդիրների լուծման վրա, ներառյալ Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի ավարտը` մեկ հողի վրա մեկ իշխանության ներքո։ Կաշխատենք ձևավորել անցումային կառավարություն, որը կներկայացնի բոլոր սիրիացիների, այդ թվում՝ կանանց և երիտասարդների շահերը», - ասել է ալ-Շարաան։

Նա ասել է, որ կառավարությունը պատասխանատու է լինելու Սիրիայում նոր պետական ​​ինստիտուտների ստեղծման համար՝ մինչև ազատ և արդար ընտրությունների փուլը և ապահովելու, որ քաղաքական գործընթացն իրականացվի օրենքի գերակայության շրջանակներում։

Հիշեցնենք` 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո նախագահ Բաշար Ասադը պաշտոնաթող եղավ և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում գործող «Փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային կառավարությունը գործելու է մինչև 2025 թվականի մարտի 1-ը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչո՞ւ Միքայել Սրբազանը չուզեց դառնալ վարչապետի թեկնածու․ փաստաբանը մանրամասներ է հայտնում

Telegram-ում գործարկվել է փաստերի ստուգման համակարգը

«Տաշիր պիցցայի» 10 մասնաճյուղ դեռ փակ է. ՍԱՏՄ

ՀՀ Երկրորդ Նախագահի կողմնակիցները, մե՛կ մեծարում են նրան, մե՛կ՝ քարկոծում. Միքայել Սրբազանը հերոս էր, փրկիչ, վերջին հույս…, հետո դարձավ փոշմանող ու «զադնի դնող»

Ադրբեջանում չեղարկել են Ռուսաստանի հետ կապված մշակութային միջոցառումները

Թե ինչպես Դեմիրճյանը չվախեցավ Բրեժնևից և փրկեց «Քարահունջ» օղին

Իլոն Մասկը Թրամփի բյուջեի օրինագիծը անվանել է «քաղաքական ինքնասպանություն»

Սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ Հայաստանում

Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի փոխվարչապետին

Տարադրամի փոխարժեքները՝ հունիսի 29-ին

Կադիրովը խոսել է Պուտինի խնդրանքի մասին

Բաքուն որոշել է «պատժել» Ռուսաստանին

Կիրիենկոյին «հաղթողներին» ու Կիրիենկոյից զանգ սպասող ընդդիմությանը բարի բախտ մաղթենք, թող մի բարձի ծերանան․ Միհրան Հակոբյան

Թրամփը քննադատել է Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը

ՀԱՊԿ գագաթնաժողովը 2025 թվականի աշնանը կանցկացվի Ղրղզստանում