Print this page

«Բայդենի վարչակազմը Գազայի հատվածում պահպանակներ բաժանելու համար 50 մլն դոլար է հատկացրել»․ Սպիտակ տան նոր խոսնակ

By Հունվարի 29, 2025 151

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Գազայի հատվածում պահպանակներ բաժանելու համար 50 մլն դոլար է հատկացրել. ճեպազրույցում նման պնդմամբ է հանդես եկել Սպիտակ տան նոր խոսնակը՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու, գրում է The Guardian-ը:

«Սա հարկատուների փողերի անհեթեթ վատնում է», - ընդգծել է Քերոլայն Լևիթը՝ կրկնելով նմանատիպ օտարերկրյա օգնության ծրագրերը սառեցնելու անհրաժեշտությունը։

Լևիթի խոսքով՝ «ամերիկացի ժողովուրդը նախագահ Թրամփին մանդատ է տվել նոյեմբերի 5-ին, և նա փորձում է ապահովել, որ  վճարվող հարկերը իրականում օգտագործվեն ամերիկացի ժողովրդի կամքին և առաջնահերթություններին համահունչ»:

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025 12:15

Latest from Live24