Ուկրաինայում սգո օր է հայտարարվել. Ռուսաստանի մի շարք մարզեր ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել
Հունիսի 29, 2025

Ուկրաինայում սգո օր է հայտարարվել. Ռուսաստանի մի շարք մարզեր ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել

Այս գիշեր Ռուսաստանի Վոլգոգրադի, Բելգորոդի, Ռոստովի, Վորոնեժի և Աստրախանի մարզերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ 

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ հարձակումների պատճառով օդանավերի ժամանումներն ու թռիչքները Աստրախանի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են։

Վոլգոգրադի օդանավակայանը նույնպես ինքնաթիռների թռիչքների և ժամանումների սահմանափակումներ է մտցրել։ Վոլգոգրադի մարզի ղեկավարը հայտնել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակումը հետ մղելու մասին։

Ըստ Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովի՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը հետ է մղվել ՀՕՊ ուժերի և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով․ անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով այրվել են նավթաբազա և ենթակայան։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը նույնպես հայտնել է մարզի մի քանի բնակավայրերի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման մասին։ Մեկ մարդ զոհվել է, 4 մարդ՝ վիրավորվել։ Վնասվել են նաև բնակելի տներ, սոցիալական օբյեկտներ, գազամատակարարման գիծ և մեքենաներ։

Հարձակումներ են տեղի ունեցել նաև Ռոստովի մարզում։ Նահանգապետ Վասիլի Գոլուբևը Telegram-ում հայտնել է, որ էլեկտրաենթակայաններից մեկում հրդեհ է բռնկվել, ՀՕՊ համակարգերը և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները մի քանի տասնյակ թիրախներ են խոցել մարզի տարբեր հատվածներում։

Վորոնեժի իշխանությունները նույնպես հայտնել են ուկրաինական մի քանի ԱԹՍ խոցելու մասին։ Տուժածներ և ավերածություններ չկան։

Իսկ Reuters գործակալությունը հաղորդում է, որ հուլիսի 8-ին ռուսական ուժերի կողմից ուկրաինական տարբեր քաղաքների հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 41-ի, ավելի քան 170 մարդ վիրավորվել է։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ վնասվել է ավելի քան 100 շենք, այդ թվում՝ Կիևի մանկական հիվանդանոցը, մանկապարտեզներ, բիզնես կենտրոն և տներ։

Հուլիսի 9-ին Ուկրաինայում սգո օր է հայտարարված։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Ուկրաինայի վրա իրականացված հարձակումը՝ դա անվանելով «Ռուսաստանի դաժանության մասին սարսափելի հիշեցում»։

Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ Կիևի հիվանդանոցի վրա ընկել է ուկրաինական ՀՕՊ համակարգի հրթիռ։ Ըստ Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի՝ ԱՄՆ-ն լռում է այդ մասին, որպեսզի այդ իրավիճակն օգտագործի Կիևին զենքի նոր մատակարարումներ ապահովելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչո՞ւ Միքայել Սրբազանը չուզեց դառնալ վարչապետի թեկնածու․ փաստաբանը մանրամասներ է հայտնում

Telegram-ում գործարկվել է փաստերի ստուգման համակարգը

«Տաշիր պիցցայի» 10 մասնաճյուղ դեռ փակ է. ՍԱՏՄ

ՀՀ Երկրորդ Նախագահի կողմնակիցները, մե՛կ մեծարում են նրան, մե՛կ՝ քարկոծում. Միքայել Սրբազանը հերոս էր, փրկիչ, վերջին հույս…, հետո դարձավ փոշմանող ու «զադնի դնող»

Ադրբեջանում չեղարկել են Ռուսաստանի հետ կապված մշակութային միջոցառումները

Թե ինչպես Դեմիրճյանը չվախեցավ Բրեժնևից և փրկեց «Քարահունջ» օղին

Իլոն Մասկը Թրամփի բյուջեի օրինագիծը անվանել է «քաղաքական ինքնասպանություն»

Սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ Հայաստանում

Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի փոխվարչապետին

Տարադրամի փոխարժեքները՝ հունիսի 29-ին

Կադիրովը խոսել է Պուտինի խնդրանքի մասին

Բաքուն որոշել է «պատժել» Ռուսաստանին

Կիրիենկոյին «հաղթողներին» ու Կիրիենկոյից զանգ սպասող ընդդիմությանը բարի բախտ մաղթենք, թող մի բարձի ծերանան․ Միհրան Հակոբյան

Թրամփը քննադատել է Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը

ՀԱՊԿ գագաթնաժողովը 2025 թվականի աշնանը կանցկացվի Ղրղզստանում