Print this page

Արաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումը

By Հունիսի 21, 2024 377

Արաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի Հանրապետության որոշումը՝ ընդգծելով, որ դա Պաղեստինի ժողովրդի՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքի նոր հաղթանակ է։

ԱՊԼ-ն կոչ է արել բոլոր այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի պետությունը, քայլ կատարել ճանաչման ուղղությամբ՝ «դադարեցնելու պատմական անարդարությունը, որին ենթարկվել է Պաղեստինի ժողովուրդը տասնամյակների օկուպացիայի ընթացքում»։

ԱՊԼ-ն ընդգծել է երկու պետություն ստեղծելու բանաձևի կյանքի կոչման կարևորությունը։

 

 

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 21 Հունիսի 2024 22:33

Latest from Live24