Print this page

Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է զոհվել, կան վիրավորներ

By Հունիսի 21, 2024 278

Օկուպացված Մեխակավանում ականազերծման աշխատանքների ժամանակ ականի պայթյունից զոհվել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակից, 1980 թ.-ին ծնված Ռագիֆ Իսաևը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ՆԳՆ-ի, գլխավոր դատախազության և ANAMA-ի համատեղ հայտարարությանը։

Պայթյունից տուժել են գործակալության այլ աշխատակիցներ ևս, որոնք հոսպիտալացվել են մարզային հիվանդանոց։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 21 Հունիսի 2024 15:16

Latest from Live24