Print this page

Այսօր առավոտյան իր տանից առևանգել են 44-օրյայի ժամանակ զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը

By Հունիսի 19, 2024 202

«Փաստինֆո»-ն գրում է․ «Այսօր առավոտյան իր իսկ տանից առեւանգվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը՝ Արմեն Հովսեփյանին։ Ինչ-որ անձինք մուտք են գործել տուն ու նրան տարել՝ առանց ընտանիքի անդամներին տեղեկացնելու, թե ուր են տարել։

Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Արմեն Հովսեփյանին անհայտ ուղղությամբ տանելու մասին ընտանիքի անդամներն ահազանգել են ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝ խնդրելով պարզել իրենց որդու գտնվելու վայրի մասին։ Քիչ անց պարզ է դարձել, որ Արմեն Հովսեփյանին տեղափոխել են Դիլիջան, որտեղից Երևան՝ ամենայն հավանականությամբ ՀՀ Քննչական կոմիտե»։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 19 Հունիսի 2024 16:44

Latest from Live24