Print this page

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառված է. ՌԴ ԱԳՆ

By Հունիսի 19, 2024 238

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թեր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Կիևի անդամակցությունը պայմանավորել էր պատերազմում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակով, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառված է։

«Ուրեմն, սա երբեք տեղի չի ունենա: Հուսով եմ՝ պարոն Ստոլտենբերգը հասկանում է սա: Նա ինձնից լավ գիտի, թե ինչպես է նախապատրաստվել 2008 թվականի տխրահռչակ որոշումը, երբ ՆԱՏՕ-ի ղեկավարները ամենաբարձր մակարդակով գրում էին, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ։

Դա, ընդհանուր առմամբ, այս ամբողջ ճգնաժամի խթանն էր, որը մենք տեսնում ենք այսօր»,- ասել է Ռյաբկովը:

Հարցին՝ Ձեր կարծիքով, Ուկրաինան երբեք չի՞ միանա ՆԱՏՕ-ին, նա պատասխանել է. «Կարծում եմ՝ դա բացառված է»։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 19 Հունիսի 2024 12:29

Latest from Live24