Print this page

Շառլ Միշելը կարող է զբաղեցնել Բելգիայի ԱԳ նախարարի պաշտոնը․ #Politico

By Հունիսի 18, 2024 324

Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը կարող է զբաղեցնել Բելգիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, հաղորդում է Politico-ն՝ հղում կատարելով բելգիացի 2 պաշտոնյաների։

«Դեռ վաղ է խոսել Միշելի նշանակման մասին, բայց դա միանգամայն իրատեսական է»,- ասել է թերթի զրուցակիցներից մեկը։

Աղբյուրների խոսքով՝ այդ նշանակումն իմաստ ունի, քանի որ ավելի վաղ Միշելը գլխավորել է երկրի կառավարությունը՝ 2014-2019թթ.:

Բացի այդ, թերթը նշում է, որ «Ռեֆորմիստական շարժում» կուսակցությունը, որի անդամ է Միշելը, բարձր արդյունքներ է ցույց տվել Բելգիայի ֆրանկոֆոն հատվածի ընտրություններում:

Դա թույլ է տալիս նրան հավակնել Բելգիայի կառավարությունում մի քանի պաշտոնների, այդ թվում՝ ԱԳ նախարարի։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 18 Հունիսի 2024 17:45

Latest from Live24