Print this page

Տաշիրի շրջակայքում նույնպես պտտահողմ է

By Հունիսի 18, 2024 311

Այս պահին Տաշիրի շրջակայքում առկա է պտտահողմ: Այդ մասին ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի Ֆեյսբուքի էջում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 18-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ:

Հիշեցնենք, որ նախօրեին Ստեփանավանի շրջակայքում և Լոռու մարզի Արմանիս գյուղում ևս պտտահողմեր էին դիտվել:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 18 Հունիսի 2024 16:12

Latest from Live24