Print this page

«Գրում եմ մի խնդրանքով` Եսայու դեպքի հետ կապված». Նաիրա Սահակյան

By Հունիսի 17, 2024 410

Հունիսի 12-ին ձեռքի վիրավորում ստացած տղամարդու կինը` Նաիրա Սահակյանը գրել է. «Ընկերներ, գրում եմ մի խնդրանքով Եսայու դեպքի հետ կապված։

Ես որոշ վիդեոներ ունեմ, որտեղ երևում է դեպքի պահը, շտապօգնության մեքենայում նստած վիճակը և այլն։

Ուզում եմ խնդրել, որ եթե համացանցում այս ընթացքում դեպքի կատարվելու և դրան հաջորդած րոպեների կադրեր եք տեսել, կամ եթե տեղում եք եղել և նկարել եք, ուղարկեք լինքերը կամ վիդեոները ինձ։ Այս դատան հավաքելը կարևոր է։
Թարմացում Եսայու վիճակի մասին

Այս մի քանի օրվա ընթացքում որոշակի դրական դինամիկա կա։ Մարմնի այրվածքները և քերծվածքներն սկսել են չորանալ, լավանում են։

Ձախ ձեռքը, թեև ափի վնասվածը մեծ է, բայց սկսել է լավանալ։

Աջ ձեռքը, որը ամենաշատն է տուժած, այս պահին թույլ առաջընթաց է գրանցել։ Վերքերը համեմատաբար ավելի դանդաղ են լավանում, քանի որ ծավալը վնասվածների մեծ է։

Փաստաբանի և մնացած հարցերով զբաղվում ենք։ Այս թեմայով մանրամասները կհայտնենք»։

Աղբյուրը` Նաիրա Սահակյան

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 17 Հունիսի 2024 18:26

Latest from Live24