Print this page

Պայքարի սիրելի ընկերներ, կրկին գործ ունենք անելու. Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին

By Հունիսի 15, 2024 550

Պայքարի սիրելի ընկերներ

Կրկին գործ ունենք անելու։ Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին հավաք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։

Սրբազան Հոր հորդորով ընդդիմադիր խմբակցություններն այդ օրն ու այդ ժամին մարդու որդու հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ են հրավիրել։ Մենք պետք է տեղում լինենք։

Հավաքի ընթացքում Բագրատ Սրբազանը կխոսի նաև Շարժման վերադասավորման գործընթացի մասին՝ ներկայացնելով առաջիկայի անելիքները։

Սիրելի հայրենակիցներ, մենք պետք է տեր լինենք մինչ օրս ունեցած հաղթանակներին և դրանց հիման վրա կառուցենք ամենամեծ հաղթանակը։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։ Եվ ուրեմն, հունիսի 17, ժ.18։30, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ։

Խնդրում ենք տարածել հավաքի մասին տեղեկությունը։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 15 Հունիսի 2024 20:05

Latest from Live24