Print this page

«Յուրաքանչյուր քայլ ստանալու է համարժեք պատասխան»․ Բագրատ Սրբազան

By Հունիսի 15, 2024 432

«Հալածանքներ են իրականացվում շարժման աջակիցների նկատմամբ»,- այս մասին ֆեյսբուքյան եթերում ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով առավոտից մեկնարկած ձերբակալություններին ու խուզարկություններին։

«Սոցցանցերում այլանդակ հարձակումներ են GG տաքսի ծառայության նկատմամբ, քիչ առաջ իմացա նաև խուզարկությունների մասին՝ սոսկ այն պատճառով, որ մարդը քաղաքացիական դրսևորում ունի։

Մեր քաջալերանքն ենք հայտնում ծառայության ղեկավարին»:

Նա հավելեց, որ ահաբեկելով իշխանությունները ոչ մի բանի չեն հասնելու․ «Ձեր յուրաքանչյուր քայլը ստանալու է համարժեք պատասխան:

Սրանով է՛լ ավելի եք մոտեցնում ձեր քաղաքական վախճանը»։

Աղբյուրը` Բագրատ Սրբազան

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 15 Հունիսի 2024 16:13

Latest from Live24