Print this page

Մահացել է հայազգի մեծանուն գիտնական, ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը

By Հունիսի 01, 2024 187

Մահացել է հայազգի մեծանուն գիտնական, ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 25-ին Լենինգրադում։ Նա ամբողջ կյանքում զբաղվել է գիտությամբ։ Աշխարհում հայտնի է դարձել որպես հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003)։

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։
Խորհրդային Միության հերոս (1985, Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար)։

Ռուսական և միջազգային պարգևներից բացի, 2000 թվականին Հայաստանում ստացել է նաև Անանիա Շիրակացու մեդալ, իսկ 2008 թվականին` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան

Rate this item
(0 votes)

Latest from Live24