Print this page

Գրեք՝ ոչ թե ՀՀ, այլ ՔՊ-ի դատախազությունն եք․ Բագրատ Սրբազանն աջակիցների հետ Դատախազության շենքի մոտ է

By Մայիսի 31, 2024 166

Բագրատ Սրբազանն աջակիցների հետ այս պահին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ է։ 

Նա նշեց, որ Դատախազությունը պետք է ծառայի պետությանը, բայց դուք տեսել եք այս ընթացքում, որ գլխավոր դատախազը զեկույցներ է ներկայացնում, որի իրավունքը չունի։ 

«Մինչև այսօր որևէ գործ, սկսած շարժման մասնակիցներին գործակալներ պիտակավորելուց, մինչ «Հայաքվե»-ի կողմից ապօրինի սահմանազատման հետ կապված հաղորդումը, Գլխավոր դատախազությունը չի հարուցել։ Դատախազը ձևական կեցվածք է ընդունել, հետևաբար դատախազություն գոյություն չունի»,- ասաց նա։ 

Սրբազանը նշեց՝ կարող են փաստել, որ այս պահին դատախազություն գոյություն չունի, նա միայն զեկույցներ է ներկայացնում ստախոսին ու կատարում նրա քմահաճույքները։

«Մարդկանց հասցեին ամենավերջին հայհոյանքներ տվողների, ականջ ու լեզու կտրող պատգամավորների, քաղաքացու վրա թքողի հանդեպ որևէ գործ հարուցե՞լ եք։ Դուք գրեք, որ ոչ թե ՀՀ, այլ ՔՊ-ի Գլխավոր դատախազությունն եք, ծառայությունը ավելի ճիշտ, ոչ թե դատախազություն»,- նշեց նա։

Սրբազանը նշեց, որ իրենք մնալու են այդտեղ և ոչ մի տեղ չեն գնալու:

Նշենք, որ դատախազության շենքը շրջափակված է ոստիկանական ուժերով, կան  նաև սև բերտավորներ, այնտեղ է ժամանել Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը նաև փոխնախարար Կարեն Հակոբյանը։

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 31 Մայիսի 2024 12:42

Latest from Live24