Print this page

Պետական ապարատում մենք ունենք մեզ աջակցող հայրենակիցներ, որոնք անհրաժեշտ պահին մեզ միանալու են. Գառնիկ Դանիելյան

By Մայիսի 30, 2024 115

Շարժումը չի մարել, այդ մարդիկ են մարել, որևիցե բան մեր ճանապարհին խոչընդոտ չի կարող լինել։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Հայ մարդը չի կարող հանգիստ գլուխը դնել բարձին քնել, քանի որ հայրենիքը այսպիսի ծանր իրավիճակում  է և մենք ուրիշ ճանապարհ չունենք, բացի մեր նպատակներին հասնելը։ Եվ հասնելու ենք մեր նպատակներին ի հեճուկս ամեն ինչի։

Պետական ապարատում մենք ունենք բազմաթիվ մեզ աջակցող, սիրելի, պաշտելի հայրենակիցներ, որոնք որ մեր կողքին են, անհրաժեշտ պահին մեզ միանալու են»,-ասել է նա:

Գառնիկ Դանիելյանը անդրադարձավ նրան, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանը փորձել է պարզել, թե որտեղից են կարողացել շարժման անդամները բեմահարթակ կառուցել Հանրապետության հրապարակում, եւ ասաց, որ այս շարժման հետեւում  կանգնած է միայն հայ ժողովուրդը:

 
«Մենք ունենք բազմաթիվ աջակիցներ, գյուղերից, քաղաքներից բազմաթիվ մարդիկ են գալիս, ով ինչով կարողանում, աջակցում է այս օրերին»,- հավելեց նա:
Rate this item
(0 votes)

Latest from Live24