Print this page

Միհրան Մախսուդյանի որդու խափանման միջոցը փոխվեց

By Մայիսի 30, 2024 242

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդու՝ Վահագն Մախսուդյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքի: Այս մասին YerevanToday-ին հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

«Հիմա սպասում ենք որոշումը վերցնենք գնանք ՔԿՀ, որ ազատ արձակվի»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք. Վահագն Մախսուդյանը կալանավորվել էր 2 ամիս ժամկետով՝ Կիրանց գյուղի համար պայքարի ելած քաղաքացիների վրա քշած ԵԿՄ մեքենային հարվածելու համար:

«Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը»,- նշել էր Մախսուդյանը:

Rate this item
(0 votes)

Latest from Live24