Print this page

«Արցախի զոհաբերումը Մոսկվային չօգնեց. հակառակը, այն արագացրեց Ադրբեջանի ընտրած ուղեգիծը՝ ԴԵՊԻ ԹՈՒՐԱՆ»․ Արմեն Այվազյան

By Հունիսի 29, 2025 71

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոններ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու։

Բաքվի պետական հեռուստաալիքով սպառնում են զորքով մտնել Թավրիզ։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիին անվանում են Ադրբեջանի գլխավոր թշնամի, վիրավորում են իրանական քաղաքակրթությունն ու ժողովրդին։ Բացահայտորեն վիրավորում են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչելով, մասնավորապես, «գլխավոր ռուս քսենոֆոբ, որը բռնի կերպով ձուլում է ադրբեջանցիներին»։

Փաստ է՝ Արցախի զոհաբերումը Մոսկվային չօգնեց. հակառակը, այն արագացրեց Ադրբեջանի ընտրած կամ նրան պարտադրված ուղեգիծը՝ ԴԵՊԻ ԹՈՒՐԱՆ։

Ամեն դեպքում, Իլհամ Ալիևի ոչ մի կերպ չանցնող էյֆորիկ հոգեվիճակը պետք է միայն ողջունել։ Բաքվի համար «գեղեցիկ» և ուսուցողական հետևանքները, հուսանք, երկար սպասեցնել չեն տա։

Rate this item
(0 votes)

Latest from Live24