րանի մայրաքաղաքում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Press TV-ի տվյալներով՝ Թեհրանում հուղարկավորվում է ավելի քան 60 իրանցի, արարողությանը ներկա է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը Իրանի մայրաքաղաքից, հրաժեշտի երթի մասնակիցները քաղաքի կենտրոնական փողոցներով քայլել են զոհված գիտնականների և ռազմական առաջնորդների լուսանկարներով։ Նրանց թվում են Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Շադմանին և ուրիշներ։ |