Print this page

Թեհրանում շաբաթ տեղի կունենա իրանցի բարձրաստիճան հրամանատարների եւ գիտնականների պետական հուղարկավորությունը

By Հունիսի 25, 2025 39

Իրանի ժողովուրդը, պաշտոնյաները եւ կրոնական գործիչները շաբաթ օրը Թեհրանում կմասնակցեն երկրի դեմ Իսրայելի վերջին հարձակման ժամանակ զոհված բարձրաստիճան հրամանատարների պետական ​​հուղարկավորությանը, հաղորդել է Tasnim-ը։

Իսրայելը պատերազմ է սկսել Իրանի դեմ հունիսի 13-ին՝ ավիահարվածներ հասցնելով իրանական միջուկային, ռազմական եւ բնակելի օբյեկտներին, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 600 իրանցի, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորական հրամանատարներ, միջուկային գիտնականներ եւ շարքային քաղաքացիներ։

Արարողության ժամանակ հրաժետ կտան Իրանի Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բակերիին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիին,  Իրանի «Հաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Գոլամ Ալի Ռաշիդին, ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեին եւ իրանցի մի քանի միջուկային գիտնականների։ 

Rate this item
(0 votes)

Latest from Live24