Անհետ կորած զինծառայողների հարազատները բացեցին Բաղրամյան պողոտան
Հունիսի 21, 2025

Անհետ կորած զինծառայողների հարազատները բացեցին Բաղրամյան պողոտան

Անհետ կորած զինծառայողների հարազատները Բաղրամյան պողոտան 3 օր փակ պահելուց հետո բացեցին ճանապարհը։ Այս պահին նրանք դադարեցրել են բողոքի ակցիան։

Հունիսի 18-ին հայտնել էինք, որ նրանք նախ բողոքի ակցիա արեցին ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով, որ Արմեն Աբազյանը վերականգնվի ԱԱԾ տնօրենի պաշտոնում, քանի որ, նրանց խոսքով, Աբազյանը հսկայական աշխատանք է արել հանձնաժողովի շրջանակում, հետո փակեցին Բաղրամյան պողոտան։

«Հանդիպեցինք ԱԱԾ–ի աշխատակից Դավիթ Սանամյանի հետ, մեր հարցերը բարձրաձայնեցինք, ունեցանք քննարկում, փոխըմբռնման արդյունքում որոշեցինք գնալ կոմպրոմիսի։ Առայժմ կդադարեցնենք մեր ակցիան, երթևեկությունը կվերականգնվի, առաջիկայում մեզ հանդիպում են խոստացել, և մեր բարձրացրած հարցն իրագործվելու է»,– ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արման Կիրակոսյանը։

Առավոտյան նրանց էր այցելել նաև ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ԱԱԾ ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանն առաջին օրն ասել է` ճանապարհը բացեք, կհանդիպենք, և երբ հարազատները չեն բացել ճանապարհը, նա պայմանը փոխել է և ասել` հիմա բացեք ճանապարհը, մյուս շաբաթ ձեզ կընդունեմ։

«Այս ընթացքում ծնողներին շատ են խաբել, ասենք` մի քննիչ 6 ամիս քննել է գործը, հետո եկել է մյուս քննիչը, ամեն ինչ սկսվել է նորից։ Այսինքն` կարելի է ասել` այս 5 տարիներն իզուր են անցել»,– ասաց անկախ պատգամավորը
Նա նաև նշեց, որ Արմեն Աբազյանը հույս էր տվել, որ լավ է լինելու, հանդիպելու է իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ այս հարցով, բայց նա նաև ասել էր, որ սա քաղաքական հարց է, և 2 երկրների ղեկավարները պետք է լուծեն։

Հիշեցնենք՝ Արմեն Աբազյանը հունիսի 18-ին ազատվեց ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում շրջանցեց լրագրողի այն հարցը, թե արդյոք ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը կապ ունի գործարար Սամվել Կարապետյանի և Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա գրառումների ու քայլերի հետ։ Նա նշեց, որ իր իշխանության օրոք Արմեն Աբազյանն ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, ընդ որում` ամենաբարդ ժամանակահատվածում` 2020 թվականից սկսած, ու արժանացել է նրան, որ մի քիչ հանգստանա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ու Իրանը պայքարում են նույն ուժերի դեմ. Պուտին

Իրանը Իսրայելի հարձակումների դադարեցման դեպքում պատրաստ է ընդառաջ գնալ դիվանագիտական ուղուն

Թրամփն Իրանի հարցով խորհրդակցություն է անցկացրել

ԱՄՆ-ն կստուգի վիզայի համար բոլոր դիմորդների սոցիալական ցանցերի էջերը

Ժնևում ավարտվել են եվրոպացի նախարարների և Իրանի միջև բանակցությունները

Էրդողան-Փաշինյան հանդիպման տեսանյութը

Օրվա հումորը․ Իրանը միակ երկիրն է, որը չունի F-35, բայց ունի այդ կործանիչի մի քանի օդաչու

Թուրքիան կօգտագործի բոլոր դիվանագիտական միջոցները՝ ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար. Էրդողան

5.2 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում․ Այն զգացվել է նաև Թեհրանում

Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը Ստամբուլում

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին

Դեսպանությունը հորդորում է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին

Ժնևում դադարեցվել են Իրան-ԵՄ բանակցությունները․ ԶԼՄ-ներ

Ուշագրավ․ Իրանական հրթիռի բեկորն ընկել է Իսրայելում գտնվող ուկրաինական սրճարանի վրա․ Ֆոտո

Միացյալ Նահանգներում չեն բացառել Իրանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունը