Print this page

Ինչ է Նիկոլ Փաշինյանն Անկարայում քննարկելու Էրդողանի հետ. մանրամասներ

By Հունիսի 17, 2025 23

«24Նյուզ»-ի դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Անկարա, որտեղ հանդիպելու է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Լրատվականի զրուցակիցն այլ մանրամասներ ևս հայտնած է եղել սպասվող հանդիպման օրակարգից, սակայն դրանք չէին հրապարակել՝ սպասելով, որ հանդիպման մասին պաշտոնական հաստատում լինի, ինչն էլ այսօր արել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Եվ այսպես, լրատվականի հավաստի տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանն Էրդողանի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կամ նմանատիպ մեկ այլ փաստաթղթի ստորագրման հարցը, որի համար այս պահին երկու տեղ է բանակցվում:
Առաջին հնարավոր վայրը Վաշինգթոնում է այս տարվա սեպտեմբերին, երկրորդ վայրը՝ ԱՄԷ-ն, որը հնարավոր է այս տարվա դեկտեմբերին:

Ընդ որում, նշվում է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Սահմանադրության փոփոխման նախապայմանը հանել բանակցություններից՝ ադրբեջանցիներին ասելով, որ ոչ մի սոցհարցումով դրան հասնել ուղղակի հնարավոր չէ և նմանատիպ զարգացումները վտանգավոր են իր իշխանության համար: Դրա փոխարեն նա հանձն է առել հարվածել Հայ Առաքելական Եկեղեցուն, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք վերջին 20 օրվա ընթացքում: Կա նաև երկրորդ նախապայման՝ հեռացնել ռուսական ռազմաբազան պայմանագրի ստորագրումից հետո:

Rate this item
(0 votes)

Latest from Live24