Print this page

Թեհրանը պատրաստվում է Թել Ավիվում ցուցադրել իր միջուկային հզորությունը

By Հունիսի 13, 2025 64

Իրանը կցուցադրի իր «միջուկային հզորությունը» Իսրայելին՝ ի պատասխան հրեական պետության կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումների, ասվում է Իրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի հայտարարության մեջ։ 

Համալսարանի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ ուրբաթ առավոտյան Իրանի տարածքում Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է համալսարանի հինգ պրոֆեսոր։

«Այս հանցագործությունը անպատասխան չի մնա։ Մենք վրեժ կլուծենք նրանց համար։ Երբ ճնշված ժողովուրդների կամքը եռա, և արդարության աղաղակը բարձրանա կրակից, այդ ժամանակ մենք այս ճնշմանն ու հանցագործություններին այնպիսի պատասխան կտանք, որ նրանց կեղծ հիմքերը կդողան։ Մենք շուտով կցուցադրենք Իրանի միջուկային հզորությունը», – ասվում է համալսարանի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24