Print this page

Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան

By Հունիսի 13, 2025 37

Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով, հունիսի 13-ի առավոտյան Բաքվում վայրէջք է կատարել ավելի քան 10 ինքնաթիռ։ Դրանց թվում են Մոսկվայից, Մինսկից, Կազանից և այլ երկրներից Դուբայ չվերթերը։
Բաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան։ Այս մասին հայտնում է «Սպուտիկ Արմենիա»-ն՝ նշելով, որ ՌԴ հայերի միությունը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳՆ նախարարներին։
Արա Աբրահամյանը խնդրել է անել ամեն ինչ` ապահովելու այն հայերի անվտանգությունը, որոնք հայտնվել են Բաքվում` հարկադիր վայրէջքների պատճառով։

Rate this item
(0 votes)

Latest from Live24