Print this page

Հնդկաստանում 242 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

By Հունիսի 12, 2025 28

NDTV-ն հայտնում է, որ 242 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է վթարի ենթարկվել Հնդկաստանի արևմտյան Ահմադաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում։ Սոցիալական ցանցերում տարածվում են, ենթադրաբար, դեպքի վայրից կադրեր։

«Air India ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի վթարից հետո կան ողջ մնացածներ»,- հայտնում է հեռուստաալիքը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Air India-ի Airbus A320-ը, որը Ահմադաբադից մեկնում էր Դելի, չի կարողացել բարձրություն հավաքել և վթարի է ենթարկվել բնակելի թաղամասում։ Մանրամասները ճշտվում են։

 
 
Rate this item
(0 votes)

Latest from Live24