Print this page

Այցելեք Գորիս եւ զգացեք քաղաքի ջերմությունը․ Փաշինյանն ու Առուշանյանը զբոսնում են Գորիսում

By Հունիսի 08, 2025 15

Երեկվանից Սյունիքում գտնվող Նիկոլ Փաշինյանն այսօր զբոսնել է Գորիսում՝ քաղաքապետ Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ։

«Այցելեք Գորիս եւ զգացեք քաղաքի ջերմությունը»,– սոցցանցերում գրել է Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ իրենց զբոսանքից։

Նշենք, որ Փաշինյանի հետ են նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Կադրերից երեւում է, որ փողոցներում նաեւ մի քանի պարեկներ են «շարք կանգնել»՝ Փաշինյանին ողջունելու համար։

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 08 Հունիսի 2025 14:08

Latest from Live24