Live24
Հունիսի 19, 2025
Live24

Live24

Լուրեր

Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները շարունակում են փակ պահել համայնքով անցնող ճանապարհը, կամուրջը, շրջափակել են նաև Ռազմական ոստիկանության՝ ճանապարհին գտնվող պահակակետը՝ փորձելով թույլ չտալ, որպեսզի կամրջի հատվածում ականազերծման աշխատանքներ կատարվեն:

«Ես չեմ հասկանում մին ինչի՞ համար է դրած եղել, որ էսօր հանում եք։ Թուրքին վստահել պետք չէ։ Մեր, մեր երեխեքի արյունին եք ծարավել, ինչի՞ եք հանում։ Ես զարմանում են ոնց է հայ ժողովուրդը գիշերը գլուխը հանգիստ դնում բարձին, քնում։ Ձեզ էլ են հասնելու,  ուշ ա լինելու, ուսադիրի համար եք ապրում»,- ասաց Կիրանցի բնակիչներից մեկը՝ հորդորելով դուրս գալ ու պայքարել այս ամենի դեմ, որպեսզի վաղն արդեն ուշ չլինի։

Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում, հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ այս պահին․

Մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ եթերի ժամանակ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ոչ պաշտոնական տեղեկություններով ականազերծում իրականացնողներից մեկն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է։ 

ՀՀ ՊՆ-ից հաստատել են տեղեկությունը։ 

1

 
 
 

Քաղաքացիները Կիրանց գյուղ մտնող ավտոմեքենաները ստուգում են՝ ականազերծող սակրավորներին բացահայտելու և նրանց մուտքն արգելելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․

Գերասիմ Վարդանյան

Մանրամասները՝ տեսանյութում

Այս աղջիկն էլ իրենց քաղաքում է ցույցի դուրս եկել․

Որ գա մեր ցույցերին մասնակցի, էլ չեմ ասում փողոց փակի, տղամարդիկ տասնյակ հազարներով դուրս կգամ պայքարելու։

Աշխարհը խառն է

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։

Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին:  

«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում, փոխանցում է news.am-ը։

Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու  հատվածում:

Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց:

Նշենք, որ ոստիկանության տվյալներով, այսօր ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 29 քաղաքացի, որից 17–ը՝ Երևանում։

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:

1

1

1

ա 

Զինվորին հերձել են, ստամոքսի մեջ մասուր ու տերև ա եղել, հասկացա՞ք, իմ աչքով եմ տեսել. կամավորական

Մանրամասները՝ տեսանյութում

Ֆոտո

Իրանն իր նոր սերնդի հրթիռները դեռևս չի կիրառել. Tasnim

«Ռոսատոմ սերվիսը» 1500 տոննա նոր սարքավորում է տրամադրել Հայկական ԱԷԿ-ին

Իրանի հարցով որոշում կկայացնեմ երկու շաբաթվա ընթացքում. Թրամփ

Ամերիկյան GBU-57 ռումբերը հնարավոր է չկարողանան ոչնչացնել Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտը․ Ինչո՞ւ է Թրամփը տատանվում հարձակվել

Իրանը հրապարակել է նոր տեսակի հրթիռների լուսանկարները՝ թռիչքի պահին

Թրամփը հակված է հարված հասցնել Իրանի ամենապաշտպանված միջուկային օբյեկտին. CBS News

ՌԴ ԱԳՆ-ն ստացել է Մասկի համար քաղաքական ապաստանի դիմում

ԱՄՆ-ը կարող է առաջիկա հանգստյան օրերին հարվածել Իրանին. Bloomberg

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժություններ կանցկացնեն

Կապանում Իրանի հյուպատոսն անդրադարձել է հայ-իրանական սահմանին բեռնատարների կուտակման պատճառներին

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուղիղ բանակցություններ են վարել. Reuters

Գերությունից վերադարձել են մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ. ՌԴ ՊՆ

Թարգեք 10-րդ համարի մարզաշապիկի համար անպտուղ հրմշտոցը, կպնենք իրական գործին. Արմեն Աշոտյան

Զվարթնոց օդանավակայանում խոչընդոտել են Լևոն Քոչարյանին հատել սահմանը․ նա բաց է թողել թռիչքը

Թրամփը մեկնաբանել է Իրանին հարձակվելու ծրագիրը հաստատող հրապարակումը