#ՀՐԱՏԱՊ. ՍՐԲԱԶԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿ
«Միակողմանի զիջումներ են սրանք ուղղակի ու սրանք շարունակվելու են դեպի հարավ` հասնելու են Տիգրանաշեն, Սյունիք, Վարդենիս, Ջերմուկ:
Դիմացը 1 սմ թշնամին չի նահանջում: Ասում ենք` լավ, 2 տարի առաջ նվաճված հողերը նրանք չեն զիջում, ինչո՞ւ են եկել 90-ականների մեր ազատագրած տարածքները հետ պահանջում, պատասխան չկա:
եթե իրապես բարի կամք է, սահմանազատում- սահմանագծում է, թող 2 տարի առաջվա խնդիրները լուծեն, թող փաթեթով լուծեն ամբողջը, ինչո՞ւ միայն տեղական մակարդակով, այն էլ` ոչ որոշակիացված:
Մի օր գիծը մի տեղով է անցնում, մյուս օրը` մի այլ տեղով: Այսպիսի բան համաշխարհային պատմության մեջ չկա, այս մարդիկ խաբեբաության չեմպիոններն են»,- Գյումրիում իր հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:
Գյումրիում կայացած հանրահավաքի ընթացքում Բագրատ Սրբազանը նշեց` առաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին, որը, հավանաբար, կլինի նաև ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում: Նա նաև նշեց, որ առաջիկա օրերին 1-2 քաղաք էլ կգնան:
«Մենք նկարը չենք թողնի անկյունում մնա, ոչ էլ կատվին, լավ գզուզ տվող առյուծի գլուխը շան փորն է»,- իր միտքը այլաբանորեն արտահայտեց Բագրատ Սրբազանը:
Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ Գավառ-Սևան ճանապարհը փակել էին մի խումբ մտահոգ քաղաքացիներ: Երբ ոստիկանները բռնի ուժով նրանց հրելով բացեցին ճանապարհը, նրանցից մեկը բացականչեց. «Թողեք, ավելի լավ ա ավտոյի տակ ընկնեմ, քան թե էս անօրինական երկրում ապրեմ: Ում իրավունքներն եք պաշտպանում, ինչի՞ համար»:
«Մենք չենք ապրո՞ւմ, որ մլիցա չենք»,- ոստիկաններին ասաց մեկ այլ քաղաքացի:
Առաջիկայում շարունակելու ենք պայքարի այս մարտավարությունը։ Դեռ մի երկու քաղաք էլ կգնանք, իսկ մնացած գործողությունները կլինեն Երևանում։
Հորդորում եմ, որ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն այստեղ ևս շարունակի խաղաղ անհնազանդության ակցիաները։
Շուտով կհայտարարեմ մեր մեծ հանրահավաքի մասին, որ կլինի մեր ասելիքի ու ճշմարտության հանրագումարը։
Բագրատ Սրբազանը՝ Գյումրու հանրահավաքին
Խաբեբայությամբ քվե գողացածը 2024-ին եկել է, մատ թափ տալով` մարդկանց պատերազմով է ահաբեկում
Երբ ասում եմ` կրկնօրինակում եմ, ասեմ ՝ էս մորուքը իրենցից ծանր ա. Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին
Փաշինյանը և նրա ապիկար թիմը չկարողացան բանակցել հավասարը հավասարին Ադրբեջանի հետ. Համբարյան
Շատ տգեղ են վարվել, տգեղ են վարվում, Աստված տա, այևս այդպես չվարվեն։
Լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ խոսելով ոստիկանական բռնի գործողությունների մասին։
Միքայել Սրբազանի կարծիքով, ոստիկաններն այդպես են վարվում ուղիղ հրահանգով.
«Բա ինչ, ինքնաբուխ են անո՞ւմ, կարծո՞ւմ եք։ Իհարկե, հրահանգ է, ո՞նց կարող է հրահանգ չլինի»։
Թեև եկեղեցին հարկվում է, բայց ՔՊ-ականները խոսում են եկեղեցին հարկելու մասին դիտարկմանն ի պատասխան՝ Միքայել Սրբազանն ասաց.
«Քմծիծաղ է հարուցում։ Իրենց ողորմելիության վրա եմ զարմանում, իրենց մանրության, փոքրոգության։ Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն ։ Էժանագին շանտաժիստներ են, որիշ ոչ մի բան։
Եթե կարծում են, թե դրանով պետք է «ահաբեկեն» եկեղեցուն, ապա իրենք եկեղեցին չեն ճանաչում և ցույց են տալիս, որ այդ եկեղեցուց չեն, այդ եկեղեցու անդամ չեն, որովհետև այդ եկեղեցու անդամը չի կարող մտածել իր մորը հարկելու մասին։ Դա նույնն է, որ ընտանիքում երեխաները մտածեն, որ մայրն իրենց հարկ չի վճարում և մորը հարկեն։ Կլինի՞»։