Աշոտ ջան, որտե՞ղ է եղել «ճակատամարտը»․
Բագրատ սրբազանն՝ Աշոտ Սիմոնյանին
Վաղը Ժամը 10:00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում սպասում եմ ձեզ, գնալու ենք մեր հաստատություններից մեկը այցելության, բայց չեմ ասի` որ մեկը:
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը չնշելով, թե կոնկրետ որ պետական մարմին են այցելելու:
«Շատ կարեւոր հաստատություներից մեկին ենք այցելելու, տեսնելու երկու խոսք փոխանցելու: Գնալու ենք Քանաքեռ կամ Հարավարեւմտյան թաղամաս: Ժողովուրդ ջան, ինչ –որ ասում եմ լսեք, վաղը կասեմ այստեղ, թե ուր ենք գնում, մի քանի օպեր կա հանդիպելու, թող իմանան»,-ասաց նա:
«Մեր հայորդիներն այսօր ապացուցեցին, որ Փաշինյանը կարող է աշխատանքի գնալ միայն մեր համաձայնությամբ ու չի կարող հանգիստ նստել այդ շենքում, այլ պետք է տենց ճողոպրի»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով․ «Եթե խնդիր ենք դնում, հասնում ենք մեր նպատակներին»։
Հիշենենք, որ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կառավարության մոտ անհնազանդության ակցիա էին անում, շրջափակել էին մուտքերը։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ Փաշինյանը մեկ այլ մուտքով դուրս է եկել շենքից։
«Լիրբ ա լավ».
կարմիրբերետավորը՝ Աննա Մկրտչյանի մասին