«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում, փոխանցում է news.am-ը։
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում:
Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց:
Նշենք, որ ոստիկանության տվյալներով, այսօր ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 29 քաղաքացի, որից 17–ը՝ Երևանում։
Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:
Զինվորին հերձել են, ստամոքսի մեջ մասուր ու տերև ա եղել, հասկացա՞ք, իմ աչքով եմ տեսել. կամավորական
Մանրամասները՝ տեսանյութում
Թուրքի զենքը վերցրել իրանց դեմ ենք կռվել․
Կամավոր
Մանրամասները՝ տեսանյութում
Բագրատաշենում քաղաքացիները «ՄԱՏ» արեցին ոստիկաններին։
Անմիջապես՝ ոստիկանների կողմից փոքր ավտոմեքենաները հրելով ու գրկելով փողոցից հանելուց հետո ակցիայի մասնակիցները փողոցը փակեցին մեծ ավտոմեքենաներով։
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։ Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի համաձայն․
ՀՀ քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․
Փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց. «Լավատես չենք, որ դատախազությունը փորձելու է արագ ընթացք տալ այս հաղորդմանը, բայց հիշելու ու պահանջելու ենք, հետևելու ենք դատախազության բարձրաստիճան պաշտոնյաների, մյուս պաշտոնատար անձանց վարքագծին, ովքեր կդրսևորեն հանցավոր անտարբերություն»։
Նա հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, տարածքային փոփոխության հարցերը լուծվում են միայն հանրաքվեով։
«Փաշինյանը հրապարակելով 29 հազար 800 քկմ թիվ, փորձում է ասել, որ այդ տարածքները, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին, Հայաստանի տարածքներ չեն։ Խորամանկ հնարքով փորձում է մանիպուլացնել մեզ։ Նաև ասում է՝ եթե չանենք, կհարձակվեն։ Այն, որ Ադրբեջանը հաձակվելու է, կասկած չունեմ։ Ինչ էլ անենք, հարձակվելու է, որովհետև Ադրբեջանը տեսնելով, որ այս իշխանությունը, որն, իրոք, ամբողջությամբ անում է այն քայլեը, ինչ թշնամի պետությանն է անհրաժեշտ, ուրիշ տարբերակ չի մնում։ Ինչ խլեց, խլելու է համոզելով, ինչը չխլեց համոզելով, խփելու ու խլելու է։ Այդ ընթացքում էլ մեր ինքնության, ինքնապաշտպանության բնազդը բթացված վիճակում է»։
Ինքը երբեք չի հեռանա, նրան պիտի պարտադրես։
Երևանում բողոքի ակցիաներին միացած նախկին պատգամավորը նշում է, որ եթե պետք է` պիտի մտնենք կաբինետներն ու ականջներից բռնած դուրս շպրտենք։
«Չէի պատկերացնում, որ էս տարիքում կգամ, փողոց կփակեմ, բայց երբ տեսնում ես, որ ամենօրյա ռեժիմով քո արժանապատվությունը գլխատում են...»։
Ռուբեն Հակոբյան
Մանրամասները՝ տեսանյութում
«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան».
Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկ
Մանրամասները՝ տեսանյութում
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը։
Ակցիային մասնակից հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայտարարեց․
«Հայաստանում փակ է Գորիս-Կապան ճանապարհը, Ճակատեն-Կապան ավտոճանապարհը, ՀՀ իշխանություններն ու ոստիկանությունը չեն կարողանում բացել այդ ճանապարհները ՀՀ քաղաքացիների համար։ Նրանք կարողանում են միայն բիրտ ուժ կիրառել անպաշտպան կանանց նկատմամբ»,- ասաց նա։
Ակցային ներկա են նաև ԱԺ պատգամվորներ, այլ գործիչներ։
Ոստիկանական մեծ ուժերը բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին, այդ թվում Ղազարյանին, Նաիրա զոհրաբյանին և Լարիսա Ալավերդյանին։
Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
«Խորհրդային տարիներին, երբ ունեինք վարչական սահմաններ, Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև այս վարչական սահմանի մի մասը սահմանված չէր։ Սահմանի մեծ մասն ամբողջովին անմարդաբնակ է՝ 3500 մետր բարձրությամբ լեռներ կան, որոնք տարվա ինն ամիսը ծածկված են ձյունով։ Սա իսկապես շատ բարդ տեղանք է։ Ուստի գործնական տեսանկյունից այս սահմանի սահմանազատումը կարճ ժամանակում անհնար է։ Այսպիսով, դա շատ դանդաղ գործընթաց է: Գործընթաց, որը պահանջում է բարձր ճշգրտություն: Հետևաբար, եթե սպասենք, մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը սահմանազատվի, և հետո խաղաղության պայմանագիր կնքվի, մեզ անհրաժեշտ կլինի 30 տարի, նույնիսկ ավելին։ Ուստի առաջարկում ենք առանձնացնել այս երկու հարցը», - ասել է Ալիևը:
Նա հավելել է, որ Տավուշի մարզից սահմանազատումը սկսել է եղել է Բաքվի առաջարկը:
«Մենք հայկական կողմին ասացինք, որ եթե իսկապես ցանկանում են առաջ գնալու իրենց պատրաստակամությունը դրսևորել, պետք է այդպես անեն... Կարծում եմ, որ մեր պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրն արդեն կարելի է սահմանազատված համարել։ Սա կարևոր կետ է, և պատահական չէ, որ շատ տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային երկրներ արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել դրան։ Կտեսնենք, թե ինչպես կշարունակվի այս գործընթացը։ Ինչպես արդեն ասացի, երկու կողմն էլ դրսևորել է կառուցողականություն։ Երկու կողմն էլ հասկանում է այս հարցի զգայունությունը և միևնույն ժամանակ հավատարմությունը միջազգային իրավունքին։ Կարծում եմ, եթե հետագա փուլերում նույն մոտեցումը կիրառվի, մենք կկարողանանք ավելի արագ առաջ շարժվել», - ասել է Ալիևը:
Նա հավելել է, որ սահմանը պետք է սահմանազատել սկզբունքներից ելնելով, բայց միևնույն ժամանակ կան սահմանի որոշ հատվածներ, որոնք խնդիրներ են ստեղծում երկու կողմի համար. դա վերաբերում է ճանապարհներին, անվտանգության խնդիրներին, միմյանց տարածքի խորության տեսանելիությանը։
«Ուստի մենք պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերենք: Մենք չպետք է հավատարիմ մնանք մեկ կոնկրետ գծին և կուրորեն հետևենք դրան: Մենք պետք է ողջամիտ լինենք և պայմանավորվենք այնպիսի սահմանի շուրջ, որը կլինի անվտանգ և հարմար երկու կողմերի համար։ Չնայած, ինչպես արդեն ասացի, սահմանամերձ և հարակից տարածքների մեծ մասը բնակեցված չէ, բայց կան տարածքներ, որտեղ մարդիկ ապրում են իրար կողքի։ Եվ այդ տարածքներից մեկը հենց այդ չորս գյուղերի տարածքն է, որտեղ բնակավայրերի միջև հեռավորությունը կարող է հասնել մի քանի հարյուր մետրի, կամ նույնիսկ ավելի քիչ», - եզրափակել է Ալիևը:
Երեկ «Ազատություն»-ը հայտնել էր, որ Արցախի Հանրապետությունից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Արցախ։
Ապրիլի 22-ին նույն լրատվամիջոցը տեղեկություն էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը Հայաստանի ռազմական ոստիկանության ուղեկցությամբ հատել է Լաչինի միջանցքը, շարժվել է դեպի Գորիս: Դրան հաջորդեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պարզաբանումն «Արմենպրես»-ին։
Ըստ դրա՝ «խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյուն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար»:
Այս ամենին զուգահեռ՝ Տավուշում տեղի է ունենում սահմանազատման գործընթաց, երեկ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նկար էր հրապարակել՝ կից գրառմամբ՝ «Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը»։
Ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները որքանով են նման իրար։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պատասխանելով այս հարցերին, նախ ասաց, թե ռուս խաղաղապահների դուրս գալու, իսկ հետո նորից Արցախ վերադառնալու վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, քանի որ որևէ բան ճշտելու հնարավորություն այլևս չունեն։
«Ուղղակի այս ամենից կարելի է միայն անել հետևյալ ենթադրությունը, որ ռուսական կողմն ունի ծրագրեր, և ամեն դեպքում կա պայմանավորվածություն՝ մնալ Արցախում մինչև 2025 թվականի նոյեմբերը, ինչպես եղել էր եռակողմ հայտարարության մեջ։ Նաև ռուսական կողմի հայտարարություններում տեսնում ենք՝ քանի որ Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, այնտեղ հայեր չկան, և ինչ-որ առումով իմաստ չկա այնտեղ ռուս խաղաղապահների գտնվելու։
Ռուս խաղաղապահների մի մասն Արցախում է, թեպետ հնարավոր չէ թիվ ճշտել, կարելի է ենթադրել, որ ինչ-որ նպատակներ կան, գուցե նաև նպատակն Արցախի հայերի վերադարձն է, հասկանալի է, որ հիմա իրավիճակն այլ է, քան 2020 թվականին էր։ Բնական է, որ խաղաղապահի այնտեղ լինելը կամ օդում տված երաշխիքը չի կարող բավարար լինել արցախահայերի վերադարձի համար։ Սա է պատճառը, որ մենք արդեն եղել ենք ՀՀ երեք մարզերում՝ Սյունիքում, Կոտայքում և Շիրակում, հանդիպել արցախահայերի հետ, քննարկել, թե ինչ պայմաններով է այսօր արցախցին պատրաստ վերադառնալ իր բնօրրանը։
Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ բանակցային սեղանին վերադարձվի արցախցիների վերադառնալու իրավունքի հարցը։ Արցախահայերի հետ հանդիպմանը նրանք մեզ ասում են՝ վերադարձի համար պետք է լինեն անվտանգության հստակ երաշխիքներ հողի վրա և, բնականաբար, ոչ Ադրբեջանի դրոշի ներքո և ոչ համատեղ կեցությամբ։ Մնացածը պետք է արդեն որոշվի բանակցային սեղանի շուրջ, որպես ուղենիշ վերցնելու այս դրույթը։ Իհարկե, այդ հանդիպումների բովանդակությունը շատ մանրամասնել չեմ կարող հատկապես Տավուշում տեղի ունեցող գործընթացների ֆոնին, բայց արցախահայերն ունեն հստակ դիրքորոշում»,- շեշտեց Մ. Հակոբյանը։
Մեր զրուցակցի գնահատմամբ՝ ՀՀ անվտանգային համակարգի խաթարումը տեղի է ունեցել Արցախի հանձնումով, հետևաբար՝ պետք է նորից ամեն ինչ սկզբից սկսել ու փորձել ապահովել Արցախի վերադարձի հարցը։
Պատգամավորը զուգահեռներ անցկացրեց Տավուշում ու Հայաստանում տեղի ունեցող գործընթացների միջև, ապա եզրակացրեց՝ Նիկոլ Փաշինյանի համար հայրենիք հասկացություն գոյություն չունի, հարցերի կարգավորումները նա տեսնում է միայն ճանապարհների, տների փոփոխությամբ։
«Նա Տավուշում մարդկանց փորձում էր համոզել, թե որևէ խնդիր չկա, գուցե մի քանի տուն կարող են ընդամենը կորցնել, այդ տների հարցերն էլ կլուծի։
Երբ Արցախից հետո մենք առաջին անգամ եղանք Սյունիքում, առաջին բանը, որ արձանագրեցի, նմանությունն էր 2020 թվականից հետո Արցախի վիճակին։ Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է, որովհետև ամեն ինչ նման է Արցախին, երբ կարևոր նշանակության բարձունքներն ու դիրքերն ուղղակի բանավոր պայմանավորվածության արդյունքում հանձնվում էին թշնամուն։ Գյուղերի, տարածքների հանձնումը մեծացնում է հավանականությունը շրջափակման մեջ ընկելու, ինչպես եղավ Արցախի դեպքում. հանձնելով՝ Հայաստանի անվտանգային համակարգը խաթարում են։
Տա Աստված, Հայաստանը կամ ՀՀ որոշ շրջաններ չհայտնվեն այն իրավիճակում, որում հայտնվեց Արցախը, քանի որ դա անդառնալի է լինելու, այն էլ՝ նման իշխանությունների պարագայում»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։