Արցախի համար չի կարող ընդունելի լինել կարգավիճակի դիմաց տարածքներ զիջելու տարբերակը: Այս մասին, այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Այնպես չէ, որ մենք այսօր խոսում ենք 100 տոկոսով ամեն ինչ անելու ենք, որ տարածքների որեւէ խնդիր չլինի: Բանակցությունները ցույց կտան, Արցախյան կողմը եւ համայն հայությունը պատրաստ չէ տարածքային որեւէ զիջման ինչ-որ բանի դիմաց: Մենք ժամանակին զիջումները արել ենք. 1988 թվականին, 1991 թվականին զիջումներ արել ենք, Հայաստանն է այդ զիջումները արել, երբ մենք միացյալ Հայաստան ունեինք եւ Արցախը անկախ հռչակվեց»,-հայտարարեց Բալասանյանը:
Նա հիշեցրեց, որ 1991-94 թվականների ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձեւերը իրենք պաշտպանել, պահպանել են, զիջումները արել են. «Երբ Ադրբեջանում վիճակը ծանր էր, ՄԱԿ-ում բանաձեւ էին ընդունում, մենք ձեռնպահ էինք մնում հարձակողական գործողություններից: Թաքցնելու բան չկա: Իսկ Ադրբեջանը 1-2 ամիս իր զորքը վերադասավորում էր, զինտեխնիկան բերում էր եւ սկսում էր հարձակողական օպերացիաները: Մենք 4 անգամ զիջել ենք, 1994 թվականի մայիսի 12-ին զիջել ենք»,-հայտարարեց Վիտալի Բալասանյանը:
0Comments