Իմ և որդուս հարաբերություններում աշխատում եմ լինել որպես ծնող և ոչ թե նախարար

Երեկ, օրինակ, շնորհավորելիս ասացի՝ պարոն կրտսեր սերժանտ, շնորհավորում եմ ձեզ, պատասխանեց՝ շնորհակալ եմ պարոն նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ երեկ իր որդու ծնունդն է եղել և նա կարճատև արձակուրդ է եկել: որի որդին ծառայում է Արցախում։

Լրագրողների հարցին՝ հաշվի առնելով, որ նրա տղան ևս ծառայում է հայոց բանակում, լսո՞ւմ է նրանից, թե ինչ խնդիրներ կան Զինված ուժերում, նախարարը նշեց, որ իրենց հարաբերություններում ինքն աշխատում է լինել որպես ծնող և ոչ թե նախարար:

«Ես աշխատում եմ ավելի շատ որպես ծնող իրեն լսել: Երեկ, օրինակ, շնորհավորելիս ասացի՝ պարոն կրտսեր սերժանտ, շնորհավորում եմ ձեզ, պատասխանեց՝ շնորհակալ եմ պարոն նախարար: Հիմա մեր մեջ այդպիսի հարաբերություններ են: Իհարկե, որոշակի տեղեկատվություն ստանալուց աշխատում եմ անմիջապես արձագանքել»,– ասաց նախարարը։