Շառլ Ազնավուրին պատկանող հազվագյուտ La Vanden Plas Princess մեքենան, որը թողարկվել է 1966թ.-ին, Փարիզում փետրվարի 7-ին վաճառքի կհանվի։ Մեքենան գտնվել է Շատո դե Բուրդոն պալատում, որը պատկանում է երգչի քրոջը, հայտնում է Le Figaro-ն:
Անգլիական արտադրության մեքենան մինչպատերազմյան մեքենաշինության GT դասի ամենահրաշալի օրինակներից մեկն է։ Հաղորդվում է, որ «անգիլական գեղեցկուհին» շանսոնյեն ձեռք է բերել մեկ այլ հայտնի ֆրանսիացի երգչից՝ Ֆրանկոյից:
Հայտնի է նաեւ, որ ավտոմեքենան վաճառվում է առաջին գրանցման քարտով, որը ձեւակերպված է «Շառլ Ազնավուրյան» անունով։ Հենց Ազնավուրյան եւ ոչ թե Ազնավուր:
Հրատարակությունը հայտնում է, որ Մաեստրոն դրանով գրեթե չի երթեւեկել, սակայն ուղեւորությունների եւ գեղեցիկ ավտոմոբիլների սիրահար է եղել։ Գինը, որով նախատեսվում է վաճառել «արքայադստերը», դեռեւս գաղտնի է պահվում:
0Comments