ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ զինծառայողների հագուստին:
Վերջինս նշեց, որ բանակում զինվորների նոր կոշիկները պատրաստման, ավարտման և պահեստավորման փուլում են:
«Ավարտից հետո դրանք կուղարկվեն զորամասեր, բոլոր զորամասերը կապահովվեն նոր տեսակի կոշիկներով»,-ասաց նա:
անդրադառնալով զինծառայողների հագուստին, Արտակ Դավթյանն ասաց, որ այստեղ որակական առումով փոփոխություններ լինելու են. «Ներքնաշորրեն արդեն փոփոխված են, մեկանգամյա ներքնաշորերից հրաժարվեցինք, այլևս դրանք չկան: Կլինի փոփոխություն նաև բուն համազգեստի, նաև կտորի հետ կապված»:
0Comments