Վալերի Օսիպյանն ընդունել է զոհված ոստիկանի ընտանիքին

Ոստիկանության պետն իր աջակցությունը հայտնեց զոհված ոստիկանի ընտանիքին

Փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց անցած տարի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի այրուն՝ Մարինե Շախգուլյանին, և որդիներին՝ Դավիթ և Ալբերտ Շախգուլյաններին:

տջթռեփո

Հանդիպմանը ներկա էին նաև ոստիկանության պետի տեղակալները:
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի կատարածը հերոսություն է, քանի որ նա ծառայողական պարտքը գերազանց է իրականացրել և զոհվել զինված հանցագործին վնասազերծելիս:

Ոստիկանության պետն իր աջակցությունը հայտնեց զոհված ոստիկանի ընտանիքին և վստահեցրեց, որ ողջ համակարգը նրանց կողքին է և կաջակցի ու կօժանդակի բոլոր հարցերում: