Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել իր հայրենակիցներին ապրիլի 24-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել երկրի գործող ղեկավար Էմանուել Մակրոնի օգտին։
«Կարծում եմ, որ նման կարևոր ընտրությունների ժամանակ գլխավորը Ֆրանսիան է, նրա ամբողջականությունը, նրա եվրոպական ապագան և անկախությունը։ Ուստի ես կոչ եմ անում ֆրանսիացիներին քվեարկել Էմանուել Մակրոնի օգտին», - ասել է նա հինգշաբթի TF1 հեռուստաալիքի եթերում։
Օլանդը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2012-ից 2017 թվականներին, Մակրոնը 2012-2014 թվականներին եղել է նրա կաբինետի ղեկավարի տեղակալը, իսկ 2014-ից 2016 թվականներին՝ Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների և թվային տնտեսության նախարարը:
Մակրոնի օգտին է հանդես եկել նաև պետության մեկ այլ նախկին ղեկավար՝ Նիկոլա Սարկոզին (2007-2012 թթ.):
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում մրցելու են Լը Պենն ու գործող նախագահ Էմանուել Մակրոնը, կայանալու է ապրիլի 24-ին:
Օլանդն ու Սարկոզին ֆրանսիացիներին կոչ են արել ընտրել Մակրոնին
Մանրամասներ
0Comments