Եվրամիությունն Ուկրաինային է փոխանցել €300 մլն մակրոֆինանսական օգնություն։ Այս մասին Թվիթերում գրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։
«Այսօր Ուկրաինան ստացավ ևս €300 մլն արտակարգ մակրոտնտեսական օգնություն ԵՄ-ից, - գրել է Դոմբրովսկիսը։ - Իր պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ն կֆինանսավորի զենքի գնում և առաքում գրոհի ենթարկված երկիր»։
Պաշտոնյան նշել է, որ Եվրամիությունը շարունակելու է քաղաքական, ֆինանսական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
Այսօր տրամադրված օգնությունը ԵՄ հաստատած €1.2 միլիարդ մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշն է։
0Comments