«Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում քննելու են նույն նիստում։
Միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
ՍԴ-ից հայտնում են, որ միավորված գործի դատաքննությունը կսկսվի հուլիսի 9-ին՝ ժամը 11.00-ին:
Միավորված գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանին:
Միավորված գործի դատաքննությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով: Միավորված գործը քննելիս որպես պատասխանող կողմ դատավարությանը ԿԸՀ-ին ներգրավելու որոշում է կայացվել, որպես հարակից պատասխանողներ դատավարությանը ներգրավվել են դատախազությանը, ոստիկանությանը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։
0Comments