Շուրթերի համար դիմակ պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են 1 թեյի գդալ սերուցքային կարագ եւ հետեւյալ մրգերը կամ բանջարեղենը. բանան, խնձոր, սեխ, կիվի, վարունգ, դդմիկ: Հարիչում կամ պատառաքացի օգնությամբ այն մանրացրեք, խառնեք կարագի հետ այնքան, մինչեւ դառնա հեղուկ զանգված: Քսեք շուրթերին եւ թողեք 10-15 րոպե:
Եթե ձեռքի տակ անհրաժեշտ բաղադրիչները չկան, շուրթերին մեղր քսեք: Նման դիմակներ հարկավոր է օգտագործել շաբաթը 2-3 անգամ: Դրանք կօգնեն խոնավեցնել եւ փափկացնել շուրթերը, դրանք ավելի հրապուրիչ դարձնել:
0Comments