United Airlines ավիաընկերությանը պատկանող եւ Վաշինգտոն-Սան Ֆրանցիսկո չվերթ իրականացնող ինքնաթիռի հրամանատարը ստիպված է եղել արտակարգ վայրէջքի որոշում կայացնել, հայտնում է Americaru-ն։
Ավիաընկերությունից ստացված հաղորդագրության համաձայն, խնդիրը հնարավոր է եղել լուծել միայն այդ կերպ, երբ ուղեւորուհիներից մեկը փակված է մնացել զուգարանում, իսկ անձնակազմի անդամներին ու նույնիսկ բազմաթիվ ոչ անտարբեր ուղեւորներին չի հաջողվել ոչինչ անել։ Տեսաձայնագրությունները, որոնք վկայում են կնոջն օգնելու անարդյունք փորձերի մասին, արագ տարածվել են սոցցանցերում։
Այն բանից հետո, երբ անձնակազմը արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել, ինքնաթիռին Դենվերի օդանավակայանում վայրէջքի ցուցում է տրվել։ Երբ տեղի հրշեջ բրիգադի աշխատակիցը բարձրացել է ինքնաթիռ, խնդիրը լուծելու համար նրան մի քանի րոպե է անհրաժեշտ եղել։ Ուղեւորներին տեղափոխել են այլ ինքնաթիռ եւ թռիչքը շարունակվել է։ Ուղեւորները նախատեսվածից երկուսուկես ժամ ուշ են հասել Սան Ֆրանցիսկո։
0Comments