Կառավարության վերջին նիստին քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկով ներկայացրեց Ամուլսարի հանքի հետ կապված փորձագիտական արդյունքները։
Ըստ նրա՝ միջազգային փորձագետների կողմից համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը ներկայացվել է հուլիսի 22-ին, որը բաղկացած է եղել 188 թերթից և 2 հավելվածից։ Այժմ էլ կատարվում են անգլերենից հայերեն թարգմանության սրբագրական աշխատանքները։
Վարչապետը նաեւ հետաքրքվեց, թե վերջնական տարբերակը ե՞րբ կհանձնվի կառավարությանը, ինչին ի պատասխան Գրիգորյանն ասաց՝ Ամուլսարի փորձագիտական վերջնական եզրակացության սրբագրված տարբերակը պատրաստ կլինի օգոստոսի 12-13-ին։
Մենք այսօր Քննչական կոմիտեից հետաքրքվեցինք, թե արդյոք վերջնական տարբերակն արդեն հանձվե՞լ է կառավարությանը, ինչին ի պատասխան ՔԿ-ից հայտնեցին․ «Դեռ սրբագրման փուլում է, կհրապարակվի առաջիկա երկու օրերի ընթացքում»։
0Comments