Rammstein-ի կիթառահարները ռուսական ԼԳԲՏ համայնքին աջակցել են համբույրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեկնաբանություններում հետեւորդները նշել են, որ Ռուսաստանում երկու տղամարդու հանրային համբույրը «հզոր քայլ է» եւ ենթադրել են, որ երաժիշտներն այդ կերպ հանդես են եկել երկրում հոմոֆոբիայի դեմ
«Լուժնիկ»-ում Rammstein-ի համերգի ընթացքում խմբի կիթառահարներ Պաուլ Լանդերսը եւ Ռիխարդ Կրուսպեն բեմում համբուրվել են։ Համբույրի լուսանկարը հրապարակվել է խմբի Instagram-յան էջում։ «Ռուսաստան, մենք սիրում ենք քեզ»,- ասված է հրապարակման մեջ։
Մեկնաբանություններում հետեւորդները նշել են, որ Ռուսաստանում երկու տղամարդու հանրային համբույրը «հզոր քայլ է» եւ ենթադրել են, որ երաժիշտներն այդ կերպ հանդես են եկել երկրում հոմոֆոբիայի դեմ։ Youtube-ում հրապարակվել է այդ պահի տեսագրությունը։
«Լուժնիկ»-ում Rammstein խումբը ելույթ է ունեցել հուլիսի 29-ին եվրոպական շրջագայության շրջանակներում։ Ելույթի օրը խմբի մենակատար Թիլ Լինդեմանը տեսանյութ է հրապարակել, որում նստել է Մոսկվա մեկնող ինքնաթիռը։
0Comments