Դուբայի շեյխ Մոհամմեդ իբն ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան, ով վերջերս իր երեխաների` 11-ամյա դստեր և 7-ամյա որդու հետ փախել էր Գերմանիա՝ գտնվում է Մեծ Բրիտանիայում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ կինն այժմ ապրում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում, «Kensington Palace Gardens»-ի տարածքում գտնվող 107 միլիոն դոլար արժողությամբ բնակարանում: Նշվում է նաև, որ նա Լոնդոնի Բարձր դատարանում պատրաստվում է իր ամուսնու դեմ դատավարությանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դուբայի շեյխ Մոհամմեդ իբն ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան իր երեխաների՝ 11-ամյա դստեր և 7-ամյա որդու հետ, փախել է ամուսնուց Գերմանիա՝ իր հետ տանելով 40 մլն դոլար։
Գերմանիա ժամանելուն պես կինը դիմել է ապաստան ստանալու խնդրանքով և պահանջել է ապահարզան։ Նշել էինք նաև, որ Դուբայի շեյխը դիմել է Գերմանիային՝ 45-ամյա կնոջը, 11-ամյա դստերը՝ Ալ Ջալիլային և 7-ամյա որդուն՝ Զայեդին վերադարձնելու պահանջով։
0Comments