ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել, որով հաստատել է ռուսական պատվիրակության լիարժեք ծավալով լիազորությունների վերադարձը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դրանից անմիջապես հետո հայտնի է դարձել, որ Ուկրաինան լքում է խորհրդարանական վեհաժողովը:
2014 թվականի ապրիլին ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությունը զրկվել էր ձայնի իրավունքից Ուկրաինայի իրադարձությունների եւ Ղրիմի անեքսիայի պատճառով: 2015 թվականին ԵԽԽՎ-ն երկու անգամ քննարկել է ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգնման հարցը, սակայն պատժամիջոցները միայն ուժգնացել են:
Ի պատասխան՝ պատվիրակությունը հայտարարել է նման պայմաններում աշխատելուց հրաժարավելու մասին, իսկ 2016-2018թթ. հայտ չի ուղարկել իր լիազորությունների վերականգնման համար: 2017-ի վերջին Ռուսաստանը հայտարարել է իր վճարումների մի մասի դադարեցման մասին:
0Comments