Վարդան Պետրոսյանը երկարատև ընդմիջումից հետո ներկայացմամբ հանդես կգա Երևանում

Ելույթ կունենա Երևանում «Իմ կիսատ թողած երգը» մոնոներկայացմամբ

Դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանը, ով երկար տարիներ հանդես չի եկել հայրենիքում, ելույթ կունենա Երևանում «Իմ կիսատ թողած երգը» մոնոներկայացմամբ:

Դերասանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքի իր էջում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` թատերասերները ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան  օգոստոսի 28, 29, 30-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։

«Իմ կիսատ թողած երգը» ներկայացումը պատմում է վերջին տարիների ընթացքում հեղինակի՝ բանտում անցկացրած տարիների մասին: