Ռոբերտ Քոչարյանը մտերմիկ շրջանակում ասել է, որ Սերժ Սարգսյանին զգուշացրել է, որ առնվազն երեք առանցքային պաշտոնում սխալ նշանակումներ է արել, որոնք սպառնում են համակարգի քանդմանը։ Առաջինը նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությունն է, Քոչարյանն ասել է, որ նա չունի պետական մտածողություն եւ ցանկացած դժվարին պահի կարող է հեռանալ, երկրորդը՝ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը,ասել է, որ նա համակարգ պահող չէ,պարզապես հմուտ շոումեն է եւ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը, վերջինս թեեւ կիրթ եւ ինտելեկտուալ է, բայց առհասարակ կապ չունի համակարգի հետ։ Կյանքը ցույց տվեց, որ Քոչարյանը ճիշտ էր, Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն էլ գլոբալ առումով այս կառույցների աշխատանքի թերացման հետեւանքն էր։
Քոչարյանը զգուշացրել է
Սերժ Սարգսյանի երեք ճակատագրական նշանակումները
0Comments