Ավելի քան 12 հազար մարդ Կանադայում տարհանվել է գարնանային հեղեղումների պատճառով, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով CTV News-ին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ գետերի հեղեղումների պատճառով տուժել է մոտ 7 հազար տուն։
Ինչպես նշվում է, գարնանային հեղեղումների պատճառով խիստ տուժել են կանադական Քվեբեկ, Օնտարիո եւ Նյու Բրանսուիք նահանգները։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ավելի քան 7 հազար մարդ տարհանվել է հեղեղումների պատճառով։
0Comments