Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ուզում եմ համարել զրոյական կետ. Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ
քկ

Տարիների ընթացքում ՀՀ քաղաքացու մեջ չի ներդրվել այն զգացումը, որ Հայաստանում կա արդարություն և արդարադատություն, իսկ իրենց կառավարությունը շատ ժամանակ չունի այն ներդնելու համար։ Այս մասին ՀՀ քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձին նվիրված ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ հետևաբար՝ հերթական անգամ շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, ինչ-որ առումով Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ուզում եմ համարել զրոյական կետ. զրոյական կետ ոչ թե այն առումով, որ կատարված աշխատանքը զրոյացվում կամ դեն է նետվում, այլ զրոյական կետ այն առումով, որ այդ զրոյական կետից ամեն հաջորդող կետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պիտի ավելի ու ավելի խորանա Հայաստանի Հանրապետությունում արդարության, արդարադատության, օրենքի և օրինականության առկայության առումով»,-ասել է Կառավարության ղեկավարը:

MT013029.JPG (1.01 MB)

Ամփոփելով իր խոսքը՝ Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձի առիթով, հաջողություններ մաղթել Հայաստանի Հանրապետությունում արդարությունը, արդարադատությունը, օրենքը և օրինականությունն անառարկելի, անքննելի, անքննարկելի և անշրջելի իրողություն դարձնելու ճանապարհին:

Վարչապետ Փաշինյանը Քննչական կոմիտեի ստեղծման 10-րդ տարեդարձի առիթով ՔԿ մի խումբ ներկայացուցիչների պարգևատրել է Վարչապետի հուշամեդալով, շնորհակալագրով և արժեքավոր նվերներով: